DOPING SPACE DOPING AGENCY ԿՈՂՄԻՑ
Դոփինգ Սփեյսը մասշտաբային միջոցառումների հարթակ է, որը մասնագիտանում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս համաշխարհային մակարդակի համերգների, միջազգային նախագծերի ու մշակութային իրադարձությունների կազմակերպման, արտադրության և իրականացման մեջ։
Մեր աշխատանքը չի սահմանափակվում մեկանգամյա միջոցառումներով։ Դոպինգ Սփեյսի գլխավոր նպատակն է ստեղծել կայուն մոդելներ, վերարտադրվող համակարգեր և պրոֆեսիոնալ գործիքակազմ, որոնք թույլ կտան շարունակաբար կյանքի կոչել միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխան մեծածավալ նախագծեր։ Այս ամենն իրագործելու համար մենք համախմբել ենք ոլորտի փորձառու մասնագետների, ովքեր կազմակերպում են աննախադեպ ծավալի մեգա-միջոցառումներ՝ պարգևելով անմոռանալի տպավորություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանին և ապահովելով Հայաստանի ուրույն տեղը մշակույթի և ժամանցի գլոբալ քարտեզի վրա։
Հանրային արժեքի ստեղծումը Դոփինգ Սփեյսի հիմնարար առաջնահերթությունն է։ Ընկերությունն իր ակտիվ ներդրումն է ունենում մշակութային կյանքի զարգացման, տեղական մասնագիտական ներուժի հզորացման և իրադարձային տուրիզմի խթանման գործում։ Այս ամենն ուղղված է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, տեղական շուկայում որակի նոր չափանիշներ սահմանելուն և երկարաժամկետ հեռանկարում մշակութային ու միջոցառումների ենթակառուցվածքների կայուն աճի ապահովմանը։
Իմացիր առաջինը
Բաժանորդագրվիր գալիք իրադարձությունների և տոմսերի վաճառքի մասին առաջինը իմանալու համար։
Անուն և ազգանուն
Էլ. հասցե
Հեռախոս

