DOPING SPACE՝ DOPING CREATIVE AGENCY–ից
Մոտ 10 տարի գործունեություն ծավալելով ամենատարբեր ոլորտներում՝ Դոպինգ կրեատիվ ընկերության առաջնային նպատակը միշտ եղել է ստեղծագործական աշխատանքի խթանումն ու նորարարության ոգեշնչումը: Այսօր մենք ընդլայնում ենք մեր փորձառությունը՝ նույն «դոպինգը» բերելով երաժշտական աշխարհ:
Ներկայացնում ենք Doping Space-ը, որը նոր էջ է բացում Հայաստանի երաժշտական կյանքում: Մեր նպատակն է Երևանը դարձնել ժամանակակից երաժշտության միջազգային մայրաքաղաքներից մեկը, որի համար հավաքել ենք պրոֆեսիոնալ թիմ ու իրականացնելու ենք նախադեպը չունեցող մեգահամերգներ:
Վերափոխելով ժամանցի մասին պատկերացումները՝ Հայաստանի ամենամեծ բեմերում հյուրընկալելու ենք աշխարհահռչակ արտիստների և երիտասարդության համար ստեղծելու ենք անմոռանալի հիշողություններ: Այս միջոցառումները կհարստացնեն տեղի մշակութային կյանքը և բարձրակարգ ժամանց փնտրող զբոսաշրջիկներին կուղղորդեն դեպի Հայաստան:
Տարվա ընթացքում կազմակերպելով տարբեր միջոցառումներ՝ սկսած էլեկտրոնային երաժշտության փառատոններից մինչև մեծամասշտաբ այլ համերգներ՝ Doping Space-ը նպատակ ունի խթանել արվեստի ոլորտի զարգացումը, հանդիսատեսին փոխանցել էներգիայի նոր չափաբաժին ու ամեն շոուն դարձնել իսկական տոն:
ՍՏԱՑԻՐ ՔՈ ԴՈՊԻՆԳԸ
Բաժանորդագրվիր գալիք իրադարձությունների և տոմսերի վաճառքի մասին առաջինը իմանալու համար։
Անուն և ազգանուն
Էլ. հասցե
Հեռախոս