NEW CONCERTS SOON


ՍՏԱՑԻՐ ՔՈ ԴՈՊԻՆԳԸ
Բաժանորդագրվիր գալիք իրադարձությունների և տոմսերի վաճառքի մասին առաջինը իմանալու համար։
Անուն և ազգանուն
Էլ. հասցե
Հեռախոս
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Big things are coming. Doping Space-ի թիմը ներկայումս աշխատում է մի քանի խոշոր տարածաշրջանային ծրագրերի վրա։
Պաշտոնական հայտարարությունները՝ բոլոր մանրամասներով, կհրապարակվեն շուտով։
Մենք խորհուրդ ենք տալիս կրել հարմարավետ կոշիկներ, արևապաշտպան գլխարկ, բաճկոն կամ սվիտեր՝ զով երեկոների համար, իսկ տեղումների դեպքում՝ անձրևանոց։
Համերգի տարածք կրկին մուտք գործելը թույլատրվում է միայն նախքան համերգի սկիզբը։ Մեկնարկից հետո դուրս գալ և կրկին մուտք գործել չի թույլատրվում:
Տոմսերի գնման տեղեկատվությունը կհրապարակենք միջոցառման ամբողջական հայտարարության հետ միասին։
Համերգի ընթացքում ձեր անվտանգությունն ապահովելու համար կգործեն անվտանգության խիստ միջոցներ: Թեև հստակ մանրամասները չեն կարող հրապարակվել, խնդրում ենք հետևել ստորև նշված ուղեցույցին՝
- Մուտքի մոտ կատարվելու է մարմնի և պայուսակների պարտադիր ստուգում
- Այն անձանց, ովքեր կհրաժարվեն տվյալ ընթացակարգից, կարգելվի մուտքը միջոցառման տարածք՝ առանց տոմսի գնման գումարի վերադարձի հնարավորության
- Ցանկացած կասկածելի իր կամ վարքագիծ նկատելու դեպքում զեկուցեք անվտանգության և ոստիկանության աշխատակիցներին կամ համերգի անձնակազմին
Մուտքի գործընթացն արագացնելու համար խորհուրդ է տրվում չբերել մեծ պայուսակներ կամ ճամպրուկներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ իրերով մուտքն արգելված է: Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ չթույլատրվող իրերի ցանկին:
Խնդրում ենք ծանոթանալ ստորև ներկայացված ցանկին։
Չթույլատրվող իրեր՝
- Ապակե կամ մետաղական շշեր, փականներով շշեր, մետաղական տարաներ, բաժակներ
- Զենքեր, պայթուցիկներ, դյուրավառ կամ ցնդող նյութեր
- Պիրոտեխնիկական նյութեր, մոմեր, սուր, սրածայր կամ բութ առարկաներ, դանակներ (նաև գրպանի)
- Աուդիո-վիզուալ սարքավորումներ (բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված եք համերգի կազմակերպիչների կողմից)
- Ծալվող աթոռներ, մեծ ուսապարկեր, վրաններ և արշավային ցանկացած սարքավորում, ջրի շշեր
- Դրոշակաձողեր, հովանոցներ, չքաշվող ծայրով հովանոցներ
- Հեծանիվների պոմպեր և վերանորոգման սարքավորումներ, մոտոցիկլետների սաղավարտներ
- Քաղաքական, գաղափարական, կրոնական կամ գովազդային բնույթի ցուցանակներ կամ պաստառներ
- Աերոզոլներ, ներառյալ արևապաշտպան քսուքներ և սփրեյեր
- Կենդանիներ